22 նոյեմբերի 2006 - 14:46 AMT
Գովազդային հոլովակները Հայաստանի մասին CNN-ը կհեռարձակի եւս երկու տարի
Հայաստանի մասին գովազդային հոլովակների հեռարձակումը CNN հեռուստաալիքով կշարունակվի հաջորդ երկու տարվա ընթացքում: Այդ մասին չորեքշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի առեւտրի եւ տրանսպորտի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Ըստ Հայաստանի առեւտրի նախարարության վերլուծության, հանրապետությունում զբոսաշրջության նախկին մակադակը պահպանելու համար գովազդային հոլովակների հեռարձակումը CNN հեռուստաալիքով պետք է շարունակվի առնվազն հաջորդ երկու տարվա ընթացքում: Դա անհրաժեշտ է պոտենցիալ շուկաներում ազդեցության ամրապնդման համար»,-հայտարարել է փոխնախարարը: Ընդ որում նա հիշեցրել է, որ Հայաստանի մասին հոլովակների հեռարձակումը սկսվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Փոխնախարարը հաղորդել է նաեւ, որ այդ հեռուստաալիքով հեռարձակվում է 2 հոլովոկ` հիմնական, որը ներկայացնում է հանրապետությունը եւ չունի զբոսաշրջային ուղղվածություն, եւ երկրորդը` ուղղված անմիջականորեն զբոսաշրջիկների գրավելու համար: «Հոլովակի հեռարձակման շնորհիվ մենք ենթադրում ենք զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի հանրապետություն: Սակայն մենք չենք սահմանափակվի սրանով»,-հավելել է Ա.Պետրոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: