Իրանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը կարող է լուծվել 2-3 տարվա ընթացքում

Իրանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը կարող է լուծվել 2-3 տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Իրանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը կարող է լուծվել 2-3 տարվա ընթացքում. Թեհրանն ընդհանուր առմամբ ողջունում է այդ գաղափարը: Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու հաղորդակցության նախարար, միջկառավարական երկկողմ հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաէզին:

«Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք այդ գաղափարը։ Սակայն այդ հարցի քննարկումները ժամանակատար են: Պետք է մեծ աշխատանք տարվի՝ տարբեր նախարարությունների մակարդակով, մշակվեն բազմաթիվ հարցեր, բանակցությունները կարող են տևել 2-3 տարի», - ասել է նա ռուս-իրանական միջկառավարական նիստի շրջանակում, հցումով գրում է Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ փորձագետների մակարդակով ԵՏՄ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիր է մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի ու Իրանի հետ։ Այժմ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---