13 նոյեմբերի 2015 - 11:58 AMT
ԶԼՄ-ներ. Սիրիական բանակն ազատագրել է Հադեր քաղաքը

Սիրիայի բանակն ու աշխարհազորայինների ջոկատները արագ հարձակման անցնելով Հալեպի գավառում, ճեղքել են ահաբեկիչների պաշտպանությունը, հայտնել է ՌԻԱ Նովոստին ռազմական աղբյուրի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, բանակայինները ազատագրել են Հադեր քաղաքը, որն ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» հենակետն էր` գրավելով Ալ Իիս ավանը, որտեղ գտվում էին ահաբեկիչների ամրացված դիրքերը:

Հարձակումը շարունակվում է հարավային ուղղությամբ: Մասնավորապես, բանակը գրոհում է Զերբե ավանն ու նրա արվարձանները` ներառյալ Իկարդո ավանը, որտեղ գրոհայինների մեծ կուտակումներ կան: Եթե Իկարդոն ազատագրվի, զիվորականների հսկողության տակ կհայտնվի Հոմս-Դամասկոս մայրուղու մի մեծ հատված, հայտնում է Lenta.ru-ն:

Սիրիական բանակի հարձակողական գործողություններին աջակցում է ռուսական ավիացիան:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը ճեղքել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից 2 տարի շարունակ պաշարված Քվեյրիս օդանավակայանի շրջափակումը: Նոյեմբերի 9-ին Բաշար Ասադի ուժերը հաշվետու եղան Հալեպի գավառում հաջող նախահարձակ գործողությունների մասին: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հետ են գրավել կառավարական ուժերից Մհին քաղաքը Հոմս գավառում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: /i>