Սամվել Կարապետյանը $1 մլն է ուղղելու ԼՂՀ-ի բազմազավակ ընտանիքներին տներով ապահովելու ծրագրին13 նոյեմբերի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը նոյեմբերի 13-ին պատրաստակամություն է հայտնել $1 միլիոն նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը: Այս մասին հայտնում է Հայաստան» համահայկական հիմնադրամը: Նշվում է, որ բարերարի նվիրատվության շնորհիվ մոտ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում: «Երախտապարտ ենք Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Հեռուստամարաթոն 2015»-ն տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Դրամահավաքը կրում է «Մեր Տունը» խորագիրը։ Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` Himnadram.org և Armeniafund.org կայքերի միջոցով: Հնարավոր է կատարել նվիրատվություն` 1. փոխանցելով 500 ՀՀ դրամ` SMS ուղարկելով 8000 կարճ համարին (500 դրամ), կամ զանգահարելով 090008000 (ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Ռոստելեկոմ) նոյեմբերի 1-ից 30-ը 2. այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք (նոյեմբերի 1-ից 30-ը) 3. այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջտարի) 4. Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 - ՀՀ դրամ, 103003615673 - ԱՄՆ դոլար (շուրջտարի) 5. առցանց` Donate.himnadram.org (շուրջտարի): «Հեռուստամարաթոն 2014»-ը արձանագրել էր $12 399 550-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարն ուղղվել է ՀՀ-ն ԼՂՀ-ի հոտ կաապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: 2015-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ:Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին: Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |