Շավարշ Քոչարյան․ Բաքուն ապացուցում է՝ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

Շավարշ Քոչարյան․ Բաքուն ապացուցում է՝ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Այս մասին գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Twitter-ի իր մոկրաբլոգում:

Փոխնախարարն այդպես է արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից երկու հայ զինծառայողի սպանությանը:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը:

«Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման», - ասվում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում:

Միաժամանակ, ՊՆ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---