EAFJD-ն կոչ է անում «Դոյչե բանկին» վերադարձնել ավանդները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական դաշինքը (EAFJD) կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, իրավապաշտպաններին, եվրոպական առաջնորդներին եւ եվրոպական երկրների բոլոր քաղաքացիներին իրենց բողոքը հայտնել «Դոյչե բանկին»` 1915 թվականին կատարած հանցագործությունների պատասխանատվության ստանձնումից հրաժարվելու համար, ինչը մինչ օրս շահույթ է բերում բանկին: Ինչպես «Նյու Յոքր լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունները, «Դոյչե բանկը» եւս ապօրինաբար յուրացրել է Հայոց ցեղասպանության զոհերի ֆինանսական միջոցները եւ գույքը, ինչպես նաեւ ոչ վերջին դերն է կատարել 1915-1923 թվականներին հայ բնակչության ոչնչացման գործում: Այդ ոլորտի փորձագետների վերջին գնահատականները ցույց տվեցին, որ Ցեղասպանության ժամանակ «Դոյչե բանկի» հաշվեհամարներում կար Օսմանյան կայսրության հայերին պատկանող շուրջ 20 մլն դոլար: «Դոյչե բանկը» այդպես էլ չվերադարձրեց այդ գումարները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել EAFJD-ում, «Դոյչե բանկի» մեղքը ծանրանում է նաեւ այն փաստով, որ Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցման ժամանակ որպես ստրկական ուժ օգտագործվել են հայերը, որոնք այնուհետեւ տեղահանման զոհ դարձան, քշվելով սիրիական անապատ:



EAFJD-ն նշում է, որ «Դոյչե բանկի» գործող նախագահը «շնորհավորում է իր ընկերությանը բոլոր սոցիալական պարտավորությունների կատարման» կապակցությամբ, ինչը չի համապատասխանում իրերի իրական վիճակին, հաշվի առնելով մասնակցությունը 1915 թվականի ցեղասպանությանը եւ այդ հանցագործության համար պատասխանատվություն ստանձնելու մերժումը»: Նշելով, որ «Նյու Յորք լայֆը» եւ «Աքսան» դատապարտվեցին նույն հանցագործության համար, EAFJD-ն ողջունում է այն փաստը, որ նման դատավարություն է սկսվել նաեւ «Դոյչե բանկի» պարագայում: Դաշնությունը դիմել է ԵՄ քաղաքացիներին խնդրելով կոչ անել բանկին համապատասխանել սեփական չափանիշներին, պատասխանատվություն ստանձնել կատարված սխալների համար եւ փոխհատուցում վճարել այն ընտանիքներին, որոնցից գողացվել են իրենց ավանդները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---