ԶԼՄ-ներ. Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան ԱՄՆ-ում

ԶԼՄ-ներ. Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», հայտնում է Real Solt-Lake Soapbox-ը:

Ասվում է, որ «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այսպիսով, ամերիկյան ակումբը մտադիր է հրավիրել Մովսիսյանին, որը պաշտպանել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի գույները 2007-2009 թթ.:

«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպարտակից» կարող է հեռանալ նաև թիմի մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ` կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որի ծառայություններով հետաքրքրվում է թուրքական «Բեշիկթաշը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Սպարտակը» մտադիր է հրաժարվել մի քանի խաղացողներից ձմեռային տրանսֆերային շրջանում, այդ թվում Մովսիսյանից և Օզբիլիսից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---