Մոտ 55.000 ծառ և թուփ է ավելացել Երևանում 2015-ին14 նոյեմբերի 2015 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Երևանում համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի օր է հայտարարված: Ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է մոտ 5.000 տարբեր ծառատեսակի տնկիներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ 2015-ին ընդհանուր առմամբ մոտ 55. 000 ծառ և թուփ է ավելացել մայրաքաղաքում: «Ամեն տարի զգալիորեն ընդլայնում ենք նաև ոռոգման ցանցը, ընդ որում, յուրաքանչյուր տարի շուրջ 20 կիլոմետրով, ինչի արդյունքում եթե 3 տարի առաջ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը մոտ 845 հեկտար էր, ապա այսօր այն շուրջ 860 հեկտար է կազմում», - ասել է քաղաքապետը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ և թուփ: Երևանի քաղաքապետի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: «Մասնավորապես, ծառատունկի հետ կապված այս անգամ հիմնական շեշտը դրել ենք մայրաքաղաքի որոշ հատվածներում ամառային շոգերի հետևանքով հրդեհված կանաչ տարածքների վերականգնման վրա: Ըստ այդմ, ծառատունկեր են իրականացվում Ծիծեռնակաբերդի լանջի հրդեհված տարածքում, Բուսաբանական այգում, ինչպես նաև «Փարոսի» անտառ-պուրակում: Բացի այդ, ծառերով ենք համալրում նաև նոր ստեղծված այգիներն ու պուրակները, ինչպես Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է: Ի դեպ, այս տարի ստեղծել ենք ավելի քան 6 հեկտար նոր կանաչ տարածքներ, որոնց թվում թե՛ այս զբոսայգին է և թե՛ Շենգավիթ վարչական շրջանում ձևավորված Արցախյան ազատամարտի հերոս նահատակներից մեկի՝ Արթուր Կարապետյանի անվան զբոսայգին: Բացի այդ, համաքաղաքային ծառատունկերի շրջանակում նաև բակերն են համալրվում նոր ծառերով»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում առանձնակի կարևորված են նաև մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանը, գեղարվեստական ձևավորմանն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում, որը վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել է ու ապահովվել ոռոգման նոր համակարգով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |