Շախմատի թիմային ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնարկել են հաղթանակով14 նոյեմբերի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 13-ին կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Իսլանդիայի հետ և հաղթել 4:0 հաշվով: Կանանց թիմն էլ 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ: Նոյեմբերի 14-ին կայանալիք 2-րդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի բավականին ուժեղ կազմ ունեցող Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի ոչ պակաս ուժեղ Ռուսաստանիհավաքականի հետ: Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից: Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։ Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |