Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը համերգ կտա Երևանում14 նոյեմբերի 2015 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։ Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։ Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է: 2011-ին Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը: Լինելով «Սոնի քլասիք» ըկերության արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Field sնվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորսեղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Նա գործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս,Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք և Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ», Նայջել Հեսիերաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում: Academy of Saint Martin in the Fields նվագախումբը հիմնվել է 1958՝ Սըր Նևիլ Մարիների կողմից՝ լոնդոնցի մի խումբ առաջատար երաժիշտների կազմով։ Նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է համանուն եկեղեցում` 1959թ.-ի նոյեմբերին։ Կենդանի կատարումների և բազմաթիվ ձայնագրությունների միջոցով (որը ներառումէ 1969թ.-ին բեսթսելեր դարձած Վիվալդիի «Տարվաեղանակների» և 1985-ի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմի երաժշտության ձայնագրությունները), Academy of Saint Matin in the Fields շատ արագ ձեռքէ բերել միջազգային հեղինակություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |