ՀՀ-ի մասին Կոնան Օ՛Բրայենի շոուն եթերում կլինի նոյեմբերի 17-ին. Նկարահանումները կազմակերպել է Soar Productions-ը (վիդեո)

ՀՀ-ի մասին Կոնան Օ՛Բրայենի շոուն եթերում կլինի նոյեմբերի 17-ին. Նկարահանումները կազմակերպել է Soar Productions-ը

PanARMENIAN.Net - Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի Conan հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվել են Soar Productionsընկերության պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, նոյեմբերի 17-ին եթեր է հեռարձակվելու։

Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու է նկարահանել Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն է ունեցել և հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշել է նկարահանել արևելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։

Կոնան Օ'Բրայենն ամերիկացի հեռուստահաղորդավար է, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ և հնչյունավորող։ Հայտնի է որպես բազմաթիվ երեկոյան հումորային թոք-շոուների հաղորդավար, որոնցից վերջինը հենց Conan-ն է, որը հեռարձակվում է 2010 թվականից։

Հեռուստաշուի հայաստանյան նկարահանումների ամբողջ գործընթացը կազմակերպել և իրականացրել է Soar Productions-ը Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրել է այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունեցել։

Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միևնույն ժամանակ Soar Productions-ը գոհունակություն ու շնորհակալություն է հայտնել Conan-ի նկարահանող խմբին և անձամբ Կոնան Օ՛Բրայենին սեփական գործում պորֆեսիոնալիզմ դրսևորելու և այս գործում իրենց վստահելու համար։

Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման և իրականացման գործում. նրանց են վստահում պրոֆեսիոնալները։

Բացի Conan-ից ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանը, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի The Amazing Race (թարգ.՝ «Անհավատալի մրցավաքզ») և BBC հեռուստաընկերության Top Gear հեռուստանախագծերը։

Soar Productions-ն իր նախագծերն իրականացնելիս ապահովում է լոգիստիկայից մինչև անձնակազմի ներգրավումը՝ դրանով իսկ յուրաքանչյուր հաճախորդին տրամարդրելով բարձրակարգ և որակյալ արդյունք։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---