«Նեզավիսիմայա գազետա». ԵԱՀԿ ՄԽ-ն ուժգին ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա

PanARMENIAN.Net - «Բազմաթիվ վերլուծաբաններ գտնում են, որ եթե միջնորդներին (ԵԱՀԿ Մինսկի խմբի) հաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, դա կնշանակի, որ հակամարտության կարգավորման որոշակի ընդհանուր մոդուլ արդեն գտել են երկու հանրապետությունների արտգործնախարարները»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»: «Բանակցությունների սեղանին այժմ պատրաստի, կոնկրետ փաստաթուղթ է: Ինչպես հաղորդել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներում, շրջանակային փաստաթղթի նախագծի հիմնական կետերը նախատեսում են հետեւյալ քայլերը` Հայաստանը դուրս է բերում իր զորքերը Ադրբեջանի իր կողմից վերահսկվող տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրերը, նորմալացվում են դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին ցուցաբերվում է միջազգային տնտեսական աջակցություն եւ հանրաքվե է անցկացվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,-ասվում է հրապարակման մեջ: «Ենթադրվում է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավյալ 7 շրջաններից, փոխարենը Բաքուն 40-կիլոմետրանոց միջանցք կտրամադրի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, այն կգտնվի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ: Համաձայն են արդյո՞ք կարգավորման նման տարբերակին Բաքուն եւ Երեւանը մոտ օրերին կպատասխանեն իրենք նախագահները, որոնց հանդեպ այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն ուժգին ճնշում է գործադրում»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---