ԱՄՆ դեսպան. Բիզնեսի համար իրական հնարավորություններ կան ՀՀ-ում, հավասար պայմաններ են պետք17 նոյեմբերի 2015 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նպատակն է Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելը: Այս մասին նոյեմբերի 17-ին Կառավարությունում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Խորհրդի նիստի շրջանակում Հայաստան է ժամանել ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալի գլխավորությամբ: «Այս համաժողովների շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն: Նույն կերպ նաև հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումների կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգ տալ: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրի ձևավորման շուրջ, որը երկու երկրները գրավիչ կդարձնի ներդրողների համար», - ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ հայ ու ամերիկացի պաշտոնյաներն այս հանդիպման շրջանակում անդրադարձ են կատարելու այն հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առևտրի համար՝ մաքսային, լիցենզավորման հետ կապված և այլ հարցերին: «Ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, մենք պետք է կարողանանք այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել: Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից», - ընդգծել է Միլսը, մեջբերում է Aravot.am-ը: Հոկտեմբերի 27-ին հրապարակվել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որի համաձայն Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները՝ 45-րդ տեղից բարձրանալով 35-րդ տեղը 189 երկրի շարքում։ Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի՝ Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Կարդացեք նաև՝ ՀՀ-ն 10 կետով բարելավել է Doing Business-ի վարկանիշում ցուցանիշը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |