ՌԴ-ն $50 մլն է խոստանում A321-ը կործանողների մասին տեղեկատվության դիմաց

ՌԴ-ն $50 մլն է խոստանում A321-ը կործանողների մասին տեղեկատվության դիմաց

PanARMENIAN.Net - Ռուսական հատուկ ծառայությունները $50 մլն-ի պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրությանը՝ կոչ անելով գործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ $50 մլն-ի չափով»,- հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել:

«Ըստ մեր մասնագետների գնահատականների, օդանավում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրվել, որի հզորությունը մոտ 1 կգ է եղել տրոտիլի համարժեքով, որի արդյունքում ինքանթիռը «փլուզվել է » օդում: Դրանով է բացատրվում ինքնաթիռի բեկորների «փռվածությունը» մեծ տարածքում: Միանշանակ կարելի է ասել, որ դա ահաբեկչական գործողություն էր»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: «Մենք պետք է անենք դա առանց վաղեմության ժամկետի, պետք է իմանանք նրանց անուն առ անուն: Մենք փնտրելու ենք նրանց ամենուր, որտեղ էլ որ թաքնվեն: Մենք կգտնենք նրանց մոլորակի ցանկացած կետում և կպատժենք»,-ասել է նա:

«Մեր ավիացիայի մարտական աշխատանքը Սիրիայում ոչ թե ուղղակի պետք է շարունակվի, այլ պետք է հզորացվի այնպես, որ հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է…Բոլոր նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, որ նման պարտակման հետևանքները ամբողջությամբ իրենք են կրելու իրենց վրա»,-ասել է ՌԴ նախագահը:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Սա ամենամեծ ավիաաղետն էր խորհրդային և ռուսական քաղավիացիայի պատմության մեջ: ՌԴ-ն դադարեցրեց թռիչքները Եգիպտոս և տարհանեց մի քանի հազար զբոսաշրջիկների: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:

Կարդացեք նաև՝Պուտին. 40 երկրի, այդ թվում՝ G20-ի մի քանի անդամների քաղաքացիներ ֆինանսավորում են ԻՊ-ին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---