Ստամբուլի գիտաժողովում կքննարկվի ոչ մահմեդականների ունեցվածքի բռնագրավումը 1914-1924-ը

Ստամբուլի գիտաժողովում կքննարկվի ոչ  մահմեդականների   ունեցվածքի բռնագրավումը 1914-1924-ը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-21-ին «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մահմեդականների ունեցվածքը օսմանյան շրջանի վերջում և հանրապետական շրջանի սկզբում» խորագրով գիտաժողով կանցկացվի Ստամբուլում:

Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական Agos թերթի կայքի` գիտաժողովն անցկացվելու է Հրանտ Դինքի հիմնադրամի, Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի, Սաբանջը և Բիլգի համալսարանների գործակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Գիտաժողովը, որին մասնակցում են գիտնականներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից, կանցկացվի երեք լեզվով` հայերեն, թուրքերեն և անգլերեն:

Միջոցառման ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 1914-1924թթ. եվրոպական կապիտալը ներկայացնող ոչ մահմեդական առևտրականները, 1915-ին և դրանից հետո ոչ մահմեդականների ունեցվածքի բռնագրավման և բաժանման գործընթացի քաղաքական, մշակութային և տնտեսական հետևանքները, ոչ մահմեդականների կողմից հիմնադրված առևտրական ձեռնարկությունների պատմությունը, ոչ մահմեդական ձեռնարկատերերի` օսմանյան քաղաքների նկատմամբ ստանձնած բարեգործական պարտավորությունները, Անատոլիայից դեպի խոշոր քաղաքներ ձեռնարկատերերի գաղթը, ոչ մահմեդական առևտրականների և կրոնական համայնքների հարաբերությունները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

Մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---