Զեկույց. 2014-ին ահաբեկչությունների զոհերի թիվն աճել է 80%-ով

Զեկույց. 2014-ին ահաբեկչությունների զոհերի թիվն աճել է 80%-ով

PanARMENIAN.Net - Ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը 2014-ին 2013-ի համեմատ ավելացել է 80%-ով: Այս մասին ասվում է Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս-2015» զեկույցում:

2014-ին ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է 32.658 մարդ, Ռիա նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ամենաշատ ահաբեկչությունները տեղի են ունեցել Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում և Սիրիայում` բոլոր զոհերի ընդհանուր թվի 78%-ը:

Ինստիտուտի տվյալներով` մոտ 10.000 մարդ զոհվել է Իրաքում, այն դեպքում, երբ Նիգերիայում ահաբեկիչների զոհն է դարձել 7.500 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---