Մեկական արծաթ ու բրոնզ՝ սամբոյի ԱԱ-ից

Մեկական արծաթ ու բրոնզ՝ սամբոյի ԱԱ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզիկները Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել են երկու մեդալ:

Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե մեդալ:

Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը՝ վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվող սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունում ուժերը չափել են 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ: 27 հավաքածու մեդալների համարպայքարում են եղել նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:

Այսպիսով, 2015-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասել է 20-ի:

Դեկտեմբերի 4-ից 7-ը կացկացվի նաև դեռահասների (կադետների) Եվրոպայի առաջնությունը:

52 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել մայիսի 15-ին Խորվաթիայի Զագրեբում: Նա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է, 2010-իԵվրոպայի բրոնզե մրցանակակիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---