Anonymous-ի հաքերները ԻՊ գրահայինների ավելի քան 5.000 միկրոբլոգ են կոտրել Twitter-ում17 նոյեմբերի 2015 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Anonymous խմբի հաքերները, որոնք նոյեմբերի 16-ին վիրտուալ պատերազմ էին հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, Twitter-ում հայտնել են գրոհայինների ավելի քան 5.000 միկրոբլոգ կոտրելու մասին: Նախօրեին տարածված տեսանյութում նրանք հայտարարել էին, որ վրեժ կլուծեն Փարիզում իրականացված ահաբեկչությունների համար՝ գրոհայինների հետ կապված ինտերնետային ռեսուրսների վրա զանգվածային կիբեռհարձակումներ կատարելով, Ntv.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Տեսանյութում խմբի անդամներից մեկը նախազգուշացնում է «Իսլամական պետության» անդամներին, որ ինքը պատրաստվում է հետապնդել նրանց։ Ասվում է, որ խումբը «կմիավորի մարդկությանը» գործողության մեջ, որը հաքերության կդիմի «խմբին թուլացնելու համար»։ «Ամբողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք: Երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումների: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասվում է տեսանյութում։ Ահաբեկիչները Telegram-ում պատասխանել են Anonymous-ների կողմից պատերազմ հայտարարելուն՝ նրանց «իդիոտներ» անվանելով: Ահաբեկիչները նշել են, որ նրանք սոցցանցերից բացի հաղորդակցման որևէ այլ լուրջ կապուղիներ չունեն համացանցում: Միաժամանակ, նրանք տարածել են հրահանգներ, թե ինչպես պաշտպանվել հաքերային գրոհներից: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Նոյեմբերի 14-իվաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |