ԶԼՄ-ներ. Հարազատները հաստատել են 17-ամյա հայուհու մահվան փաստը փարիզյան ահաբեկչության ժամանակ

ԶԼՄ-ներ. Հարազատները հաստատել են 17-ամյա հայուհու մահվան փաստը փարիզյան ահաբեկչության ժամանակ

PanARMENIAN.Net - 17-ամյա Լոլա Ուզունյանի ծնողները Փարիզի ահաբեկչությունից սպանված մարդկանց շարքում ճանաչել են իրենց դստեր դին: Այդ մասին «Արևելքին» են հայտնել Ուզունյան ընտանիքին մոտ ֆրանսահայերը: Մահվան լուրը տեղեկացվել է նաև Ֆրանսիայի հայկական կառույցներին, ինչպես նաև` առաջնորդարանին:

Լոլա Ուզունյանը սպանվել է «Բատակլան» համերգասրահում, Փարիզի ահաբեկչության ժամանակ:

Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել էր աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչ օրս տեղեկություն չկար:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---