22 նոյեմբերի 2002 - 19:13 AMT
ՆԱՏՕ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ «ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ»
ՆԱՏՕ-ի մասնակից-պետությունների ղեկավարները կոչ են արել «ռազմավարական կարեւորություն ունեցող Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրներին օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր գործնական մեխանիզմներից»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է ՆԱՏՕ-ի մասնակից-պետությունների ղեկավարների կողմից Չեխիայի մայրաքաղաքում ստորագրված Հռչակագրում: «Համագործակցության նոր գործնական մեխանիզմները, ինչպիսիք են Գործընկերության անհատական պլանները, կօգնեն ձեւավորել համապարփակ եւ տարբերակված մոտեցում, որը աջակցություն կապահովի բարեփոխումներ իրականացնող մեր գործընկերների ջանքերին», - ասվում է ՆԱՏՕ-ի Հռչակագրում: