18 նոյեմբերի 2015 - 11:19 AMT
Թուրք երկրպագուները սուլել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին լռության րոպեի ժամանակ

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Հունաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ հայտարարված լռության րոպեն:

Թուրքերը սուլել են Փարիզի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հայտարարված լռության րոպեի ժամանակ: Ավելին, երկրպագուները «Ալլահ աքբար» էին վանկարկում: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, հայտնում է Gazeta.ru-ն:

Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեքսիս Ցիպրասը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Photo: Reuters