18 նոյեմբերի 2015 - 13:41 AMT
New York Post. Օբաման համառորեն չի ցանկանում պատերազմ հայտարարել ԻՊ-ին «չնայած աշխարհին սպառնացող վտանգին»

Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փարիզյան ահաբեկչություններից հետո կոչ է անում ոչնչացնել «Իսլամական պետոթյունը» ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման համառորեն պնդում է, որ ահաբեկիչներին հաջողվում է զսպել, իսկ ԱՄՆ ռազմավարությունն «ի վերջո կաշխատի»: New York Post-ը մտահոգված է, որ, չնայած քննադատությանը, ԱՄՆ գործող նախագահն այդպես իր գիծն է առաջ տանելու մինչև պաշտոնավարման ավարտը, մինչդեռ «ամերիկացիներին և ամբողջ աշխարհին վտանգ է սպառնում»:

Փարիզյան ակտերից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «ակնհայտորեն գրգռված», «չարացած» հրաժարվեց վերանայել «Իսլամական պետության» դեմ պայքարի իր ռազմավարությունը: Ավելին, ԱՄՆ առաջնորդը միայն կրկնեց իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ ԻՊ-ին հաջողվում է «զսպել»:

Ինչպես նշում է New York Post-ն իր խմբագրականում, զարմանալի չէ, որ Օբաման պաշտպանական դիրք է գրավել, նրան քննադատում են ոչ միայն ԶԼՄ-ները, այլ նաև կուսակիցները: Այդպես Դեմոկրատական կուսակցության բանավեճում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԻՊ-ին ոչ թե զսպել է պետք, այլ հաղթել: Իսկ սենատոր Դահեն Ֆայնսթայնը նշել է , որ «Իսլամական պետությունը» «ոչ թե զսպվում է, այլ ընդլայնվում»: Նա «իրական» ռազմական ռազմավարություն պահանջեց, որը վերջ կդնի ահաբեկչական խմբավորմանը:

Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ ունեցավ Ֆրանսիայի խորհրդարանում «զգացմունքային խոսքով»` «պատերազմական ակտ» անվանելով ահաբեկչությունները Փարիզում և կոչ անելով ոչնչացնել «Իսլամական պետությունը»:

Մինչդեռ Օբաման այս պահին կարող է միայն «մշուշոտ հայտարարություններ» անել ելքային ռազմավարության շտկման վերաբերյալ: «Որոշ բաներ կարող են չստացվել, բայց ռազմավարությունների մի մասը, որ կփորձարկենք, կգործեն: Եվ երբ կգտնենք այն ռազմավարությունը, որը գործում է, ամբողջ ուժերով կհետևենք դրան»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Միայն անցած 2 շաբաթում ԻՊ ուժերով 224 խաղաղ մարդ է սպանվել Եգիպտոսից թռչող ռուսական ինքնաթիռում, 41 մարդ` Բեյրութում, 19-ը` Բաղդադում, և 132-ը` Փարիզում, հիշեցնում է պարբերականը: Նրա ռազմավարությունը ոչ միայն չի աշխատում, ոչ մի նշան չկա, որ այն կսկսի գործել, բայց նախագահը մտադիր չէ փոխել որոշումը»,-ասվում է հոդվածում:

Բարաք Օբաման այդպիսի նախագահ չէ: Սա ձեզ համար Ջորջ Բուշ-կրտսերը չէ, որը 2006-ին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին և կտրուկ փոխեց քաղաքականությունն Իրաքի հարցում: Սա Ջիմի Քարթերը չէ, որն արձագանքեց Ռուսաստանի «ներխուժմանն» Աֆղանստան` լիովին փոխելով ռազմավարությունը:

Եվ հիմա Օբաման կարող է շարունակել իր գիծն առաջ տանել, մինչև նախագահական ժամկետի ավարտը: «Եվ թքած այն վտանգի վրա, որ սպառնում է ամերիկացիներին և մնացած աշխարհին»,-եզրակացնում է պարբերականը, հայտնում է ԻնոՏՎ-ն:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: