Այսօր մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը23 նոյեմբերի 2006 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լոս Անջելեսից կհեռարձակվի «Հայաստան» հիմնադրամի 9-րդ ամենամյա հեռուստամարաթոնը: Այս տարվա մարաթոնի ընթացքում կներկայացվի հիմնադրամի 15-ամյա գործունեությունը, ինչպես նաեւ կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 15ամյակը: Հիմնադրամի ծրագրերն ընդգրկում են կարեւորագույն ենթակառուցվածքների` մայրուղիների եւ գյուղական ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի, առողջապահական հաստատությունների, դպրոցների կառուցում, ինչպես նաեւ մշակութային եւ պատմական արժեքների վերականգնում ու պահպանում: Հեռուստամարաթոն 2006-ի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի վերականգնմանը: Շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված խոշորածավալ այս ծրագիրն ընդգրկելու է շրջանային հիվանդանոցի, մի շարք դպրոցների, նոր ջրագծերի եւ բաշխման ցանցերի կառուցում, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համապարփակ ծրագիր: Այս ծրագիրը կիրագործվի ներկայումս ընթացող Մարդակերտի տարածաշրջանային զարգացման ծրագրի հետ զուգահեռ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |