Երևանում ճոճանակներ են տեղադրվել՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

Երևանում  ճոճանակներ են տեղադրվել՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված գործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։

Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ գործակցության շրջանակում։

Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։

Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված է 200.401 հաշմանդամություն ունեցող անձ` հանրապետության բնակչության 6.6%-ը: Հաշմանդամություն ունեցողների 48%-ը կին է, իսկ 4%-ը՝ երեխաներ (8.047):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---