24 նոյեմբերի 2006 - 13:28 AMT
Հայկական կողմի համար ընդունելի է ԵԽԽՎ ԽՎ զեկույցը
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերի այցը Բաքու թելադրված է նրանով, որ անցյալ տարի նա այցելել է Հայաստան եւ այժմ, պահպանելով հավասարությունը, մեկնել է Ադրբեջան: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Գորան Լենմարկերի զեկույցն ընդունելի չէ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին կետի պատճառով: «Հայաստանի համար ԵԽԽՎ ԽՎ նախագահի զեկույցն լիովին ընդունելի է, ավելին, այն ձեռնատու է մեզ համար: Գորան Լենմարկերը մեկնել է Բաքու, ճշտելու համար որոշ մանրամասներ»,-նշել է Հովհաննիսյանը: