ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելություններից

ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելություններից

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով զերծ մնալ դեպի Եգիպտոս ուղևորություններից:

«ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Ավելի վաղ հաղորդագրություններ տարածվեցին Սինայի թերակղզում ռուսական A-321-ի կործանման գործով 17 անձի ձերբակալության մասին, այդ թվում Շարմ էլ Շեյխի օդանավակայանի 2 աշխատակիցների, որոնք իբր օգնել են պայթուցիկ սարքը տեղադրել ինքնաթիռում: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հերքեց հաղորդագրությունները ռուսական A321-ի կործանման գործով ձերբակալվածների մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեc Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---