Ադրբեջանցի երկրպագուներն անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը

Ադրբեջանցի երկրպագուներն անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Մոլդովայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների հանդիպումը:

Խաղի մեկնարկից առաջ հայտարարվել է Փարիզում ահաբեկրության զոհերի հիշատակին լռության րոպե: Սակայն ոտքի կանգնելուց ու զոհվածների հիշատակը հարգելու փոխարեն հավաքված երկրպագուները սուլել են սկսել:

Խաղը ցուցադրվում էր ուղիղ հեռարձակմամբ, նշում է Oxu.az-ը:

Նմանատիպ միջադեպ էր գրանցվել Ստամբուլում. Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Հունաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ հայտարարված լռության րոպեն: Ավելին, երկրպագուները «Ալլահ աքբար» էին վանկարկում:

Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեքսիս Ցիպրասը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---