Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կարեւոր է Հարավային Կովկասի համար

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի պետությունների հետ ԵՄ Գործողությունների ծրագիրը կարեւոր է ոչ այնքան ֆինանսական ներհոսքի պատճառով, որքան նրանով, որ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել միմյանց հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե Հարավային Կովկասի երկրները չկարողանան համագործակցել միմյանց հետ, նրանք չեն կարողանա ինտեգրվել նաեւ եվրոպական կառույցներին: «Հենց դա է Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակն` այնպես անել, որ տարածաշրջանի երկրները շահագրգռված լինեն միմյանց մեջ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---