CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին

CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում, հայտնել է CNN հեռուստաալիքը` տեսանյութի վրա հղումով, որն ինչպես ենթադրվում է, նկարահանել են ահաբեկիչները:

«Իսլամական պետության» ահաբեկիչները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ անհայտ տղամարդը ռումբ է թաքցնում բաճկոնի տակ: Ըստ ԶԼՄ-ների, մահապարտը ծրագրում է պայթեցնել ինքն իրեն Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդագրություններ եղան այն մասին, որ ԻՊ գրոհայինները մտադիր են ահաբեկչություն իրականացնել Վաշինգտոնում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել