Օբամա. ՌԴ-ն և Իրանը պետք է որոշեն` աջակցել Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը»

Օբամա. ՌԴ-ն և Իրանը պետք է որոշեն` աջակցել Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն` ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը», եթե այն օրինական լինի, հայտնում է Associated Press-ը:

Ըստ Օբամայի, քաղաքացիական պատերազմը Սիրիայում չի ավարտվի, եթե Ասադը շարունակի կառավարել երկիրը, քանի որ նա չի կարող «վերադարձնել օրինականությունը»:

Ըստ նախագհի, վերջին դիվանագիտական ջանքերի նպատակն է մի տարածք ստեղծել, որը հենակետ կդառնա և կհանգեցնի քաղաքական փոփոխությունների: Օբաման հուսով է նաև, որ չնայած ոչ բոլոր կողմերն են պահպանում հրադադարի ռեժիմը, նրանց կհաջողվի «անդորրի տարածքներ» ստեղծել, հայտնում է Gazeta.ru-ն:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»:

Ասադը նշել է, որ ահաբեկիչներ է համարում ինչպես ԻՊ-ին, այնպես էլ զինյալ ընդդիմությանը, որը դիմակայում է կառավարական զորքերին: «Դա կարելի է կիրառել ցանկացած երկրի դեպքում, չի կարելի ընդդիմություն համարել նրանց,ով կրակում է գնդացիրներից»,-ասել է Ասադը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի իր պաշտոնակից Ջեբևրան Բասիլի հետ բանակցությունների ավարտին ասաց, որ պայմանավորվածություն այն մասին, որ Բաշար Ասադը չի մասնակցի ապագա քաղաքական կարգավորմանը Սիրիայում Վիեննայի բանակցություններում չի եղել:

Վիեննայում Սիրիային նվիրված հանդիպում է կայացել ԱՄՆ, ՌԴ, եվրոպական և արաբական երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ, որի անդամները մասնակիորեն պայմանավորվել են, թե որ ընդդիմադիր ուժերին Սիրիայում կարելի է ահաբեկիչ համարել, ինչպես նաև համաձայնեցրել են քաղաքական բարեփոխումների փուլերն այդ երկրում: Այս ֆոնին առավել ցայտուն դարձան հակասությունները Սիրիայի նախագահ Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---