ՌԴ-ն և Հայաստանը զարգացնում են գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում19 նոյեմբերի 2015 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ: Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հաստատված է ռազմական արդյունաբերության բարեփոխումների 2010-2015 թթ. հայեցակարգը և սահմանվել են գերակա ուղղությունները ինչպիսիք են՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծում, գոյություն ունեցող սպառազինության արդիականացում, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնում, նոր տեսակի զինամթերքի ստեղծում, հակաօդային պաշտպանություն և այլն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |