902 մլն 448 հազար դրամ՝ քամու հասցրած վնասները վերացնելուն

902 մլն 448 հազար դրամ՝ քամու հասցրած վնասները վերացնելուն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում որոշում է կայացրել, որ նոյեմբեր ամսին ուժեղ քամու հետևանքով համայնքներին հասցված վնասները վերացնելու նպատակով ՀՀ ՏԿԱԻՆ-ին կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 902 մլն 448 հազար դրամ:

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը և նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը գրանցված քամին ավերածությունների պատճառ է դարձել: Հոսանքազրկվել են տասնյակ գյուղեր:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ պետք է թույլ տրվի, որպեսզի շինարարությունն իրականացվի մեկ աղբյուրից. մրցույթ հայտարարելու դեպքում, այն կտևի երկու ամիս. «Դա անիմաստ կլինի, քանի որ ինքս ականատես եմ եղել Արագածոտնի մարզում դպրոցների, բնակելի շենքերի, որոնց տանիքները լիովին չկան»:

Միաժամանակ, Աբրահամյանը հորդորել է նաև վերանայել ներկայացված գումարը. «Պետք է աջակցենք, բայց պետք է լինի օբյեկտիվ, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մի քանի օրում մարզերում հաշվարկներ կկատարի», - մեջբերում է Ա1+-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---