Երևանում կարող է նոր էլեկտրակայան կառուցվել. $215 մլն-ի ներդրում է նախատեսվում19 նոյեմբերի 2015 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացել Հայաստան և «ՌԵՆԿՈ» ՍՊԸ-ի միջև կնքվող` Երևան քաղաքի տարածքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Նախագիծը գործադիրին ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ասել, որ ըստ համաձայնագրի «ՌԵՆԿՈ» ընկերությունը պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և ձեռնարկել բոլոր միջոցները համապատասխան ֆինանսական գործիքներ սահմանելու համար, գրում է Tert.am-ը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հարակից տարածքում ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար: Իսկ ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը: Ծրագրի կյանքի կոչման համար կներդրվի $215 մլն: Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին ապահովել անհրաժեշտ գազի մատակարարումը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |