Երեխաների համար տնային ուսում նախատեսող հիվանդությունների ցանկը հայտնի է19 նոյեմբերի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում սահմանել է տնային ուսման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորությունը է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների շարքում են հոգեկան և վարքի խանգարումները, հետկոնտուզիոնային համախտանիշը, շիզոֆրենիան, տրամադրության աֆեկտիվ խանգարումները, նևրոտիկ, սթրեսով պայմանավորված խանգարումները, մտավոր հետամնացությունը, սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումները, նյարդային համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ էպիլեպսիան, բնածին շեղումները, ողնուղեղային ճողվածքը, ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնությունները, սրտի բնածին արատներ և այլն: Այս ցանկում նշված որոշ հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է՝ ելնելով երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը, ինչպես նաև ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունը, գրում է Armtimes.com-ը: Նախկինում, օրինակ, տնային ուսուցման համար բժշկական ցուցում էին հանդիսանում մտավոր հետամնացության բոլոր ձևերը` ըստ հիիվանդությունների միջազգային դասակարգման: Այժմ այդ խումբը տարանջատվել է և թեթև ու չափավոր մտավոր հետամնացությամբ երեխաները կունենան տնային ուսուցման հնարավորություն` միայն խնամք և բուժում պահանջող վարքի խանգարումների դեպքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |