Թուրքիայում հարցվածների 8%-ը համակրում է ԻՊ-ին19 նոյեմբերի 2015 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Pew սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում կազմակերպել է հարցում՝ պարզելու այդ երկրներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նկատմամբ եղած համակրանքի աստիճանը: Թուրքիայում «ԻՊ-ի նկատմամբ համակրանք ունե՞ք» հարցին դրական է պատասխանել հարցվածների 8%-ը, բացասական` 73%-ը: 19%-ն էլ դժվարացել է պատասխանել, Ըստ թուրքական Gazetevatan.com լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ահաբեկչական կառույցի նկատմամբ ամենամեծ համակրանքն արձանագրվել է Նիգերիայում` 14%, որին հաջորդում է Մալայզիան 11%-ով: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Սենեգալն և Պակիստանը: Հինգերորդը Թուրքիան է: Pew-ը արևմտյան երկրներում ԻՊ-ի նկատմամբ համակրանքի վերաբերյալ հարցում չի արել, սակայն այդ երկրներում կառույցի վերաբերյալ այլ հարցերի պատասխանողների ճնշող մեծամասնությունը ԻՊ-ին համարել է գլոբալ սպառնալիք: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»: ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին |