ՀՀ-ն կմասնակցի պատանի կատարողների «Շչելկունչիկ» 16-րդ մրցույթին19 նոյեմբերի 2015 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Մոսկվայում կկայանա պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրիայից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Չեխիայից, Ճապոնիայից, Վրաստանից, Լատվիայից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2015-ի մրցույթին Հայաստանից կմասնակցի Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան): Իոանիսյանը կկատարի Գ. Կասսադոյի, Դ. Պոպպերի, Ա. Դվորժակի ստեղծագործությունները: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Այն մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: Հիշեցնենք, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և զբաղեցրել մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012», 2014 թ. Դանիել Մելքոնյան (շեփոր)՝ «Բրոնզե Շչելկունչիկ-2012»: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |