ԱԳ փոխնախարար. Հայերի ջարդեր և էթնիկ զտումներ կազմակերպած Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին մեղադրել ահաբեկչության մեջ19 նոյեմբերի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում է կատարել մշակույթի բնագավառում, բայց կեղծիքի մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հակահայկական հայտարարությունները։ «Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918-ին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք», - ասել է փոխնախարարը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի կատարել 1993-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», և անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաև նույն բանաձևերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որևէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։ «Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձևերի իր ընտրովի և խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի և, նույնիսկ, ժամերի ընթացքում», - նկատել է Քոչարյանը: Նա նշել է, որ Բաքուն անդադար սպառնում է պատերազմով և զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում։ «Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր և էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ամբողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ», - ասել է փոխնախարարը: Նա շեշտել է, որ Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները․ բավական է հիշատակել Նախիջևանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դա ամենևին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը հանդիսանում է բազմամշակութայնության և հանդուրժողականության օրրան։ Քոչարյանը հիշեցրել է, որ հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը ևս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, միջազգային իրավունքն, իբր, աջակցում է իրենց հավակնություններին։ «Մնում է միայն հիշեցնել․ կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա Ադրբեջանի պետական քարոզչություն», - եզրափակել է փոխնախարարը: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել | Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Oդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ ԱԳ փոխնախարարները Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը Քննարկվել է նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ |