ՀՀ նախագահն այցելել է հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր

ՀՀ նախագահն այցելել է հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը:

Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

Վերջին շրջանում Ադրբեջանը ձգտում է լարվածություն ստեղծել ոչ միայն հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլ նաև Հայաստանի հետ սահմանին` կրակ բացելով ոչ միայն մարտական դիրքերի, այլ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են որոշ սահմանամերձ գյուղերի շինություններ, պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---