Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 19 մարդ. Արտակարգ դրություն է հայտարարված

Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 19 մարդ. Արտակարգ դրություն է հայտարարված

PanARMENIAN.Net - Մալիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա հարձակման պատճառով: «Արտակարգ դրությունը կգործի 10 օր»,-ասվում է իշխանությունների հայտարարության մեջ:

Ըստ ականատեսների, Radisson հյուրանոցը, որտեղ 170 մարդ կար, նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին գրոհել է 2 ահաբեկիչ, ոչ թե 10, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ: Այս տեղեկությունը չի հակասում դատախազության տվյալներին, որը հայտարարել էր, որ հարձակվողներն «առնվազն 2-ն»: Գնդակահարելով պահնորդական ծառայության աշխատակցին` նրանք բարձրացել են վերև: Դրանից հետո ոմանց, այդ թվում Air France-ի անձնակազմին և ԱՄՆ 6 անդամներին հաջողվել է դուրս գալ հյուրանոցից:

Շուտով դեպքի վայր են ժամանել Մալիի ուժայինները: Անվտանգության գոտի սահամնելով` նրանք մոտ 9:00-ին մտել են հյուրանոց և 10:00-ին շրջափակել են զինյալներին 4-րդ հարկում: Այդ պահից Մալիի ուժայիններին է միացել ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատը`սկզբից 30 մարդ, հետո`ևս 10-ը: Բացի այդ, գրոհին մասնակցել են ամերիկացի զինվորականներ և Մալիում կայունացման ՄԱԿ բազմապրոֆիլ առաքելությունը:

Մինչ պատանդները փոքր խմբերով լքում էին հյուրանոցի շենքը` զինվորականները պատրաստվում էին գրոհի: Վերջապես, ժամը 16:00-ին 2 ահաբեկիչները ոչնչացվեին և զինվորականները սկսեցին զննել շենքը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկչական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որն արդեն ստանձնել է պատասխանատվությունը Մալիում հյուրանոցների վրա հարձակման համար, այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին, երբ հարձակման զոհ դարձավ 13 մարդ:

Ավելի ուշ Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---