Սահմանամերձ Խնձորուտն ապահովվել է արտաքին լուսավորությամբ21 նոյեմբերի 2015 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում շարունակում են ամփոփել 2015 թ.-ին իրականացրած ծրագրերը: Հերթական նախագիծը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղում էր: Համայնքում ստեղծվել է լուսավորության 60 կետից բաղկացած արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Համակարգը կլուսավորի 1800 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի կենտրոնական փողոցի մեծ մասն ու կարևոր նշանակություն ունեցող ևս երկու փողոց: Համակարգի գործարկումը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի, Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, քանի որ այն լուծում է առաջարկում մի քանի կարևոր խնդիրների. փողոցային լուսավորություն սահմանամերձ գյուղերին, էլեկտրականության հետ կապված ծախսերի խնայողություն, էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալի կրճատում` այսինքն ներդրում շրջակա միջավայրի պահպանության գործում: Բացի այդ, ուրախալի է տեսնել լավատեսություն գյուղացիների աչքերում. լույսն իր հետ բերում է նոր հույսեր, ապահովության զգացողություն և ջերմ մթնոլորտ: Սրանք այն բաներն են, որ հիմա շատ անհրաժեշտ են սահմանի մոտ ապրող մեր հայրենակիցներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախիջևանին սահմանակից Խնձորուտում բնակչության թիվը մոտ 550 է: Արտաքին լուսավորության համակարգն այստեղ չի գործել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում գյուղի 70 %-ն արդեն լուսավորված է: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Համայնքի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |