ԱՄՆ-ն կքննարկի Ռուսաստանի հետ ԻՊ դեմ կոալիցիայի հարցը, եթե Մոսկվան չսատարի Ասադին

ԱՄՆ-ն կքննարկի Ռուսաստանի հետ ԻՊ դեմ կոալիցիայի հարցը, եթե Մոսկվան չսատարի Ասադին

PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ կոալիցիայի հնարավորությունն ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում, եթե վերջինս դադարի սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Կոալիցիայի յուրաքանչյուր անդամ պետք է միասնական դիրքորոշում ունենա ԻՊ հանդեպ: Եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, ապա չենք տեսնում, որ նրա գործողությունները համահունչ լինեն կոալիցիայի նպատակներին` այսինքն ԻՊ ոչնչացմանը»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե Ռուսաստանը լրջորեն տրամադրված է հետապնդել ԻՊ-ին և կփոխի իր մոտեցումը ռազմական գործողություններին Սիրիայում` հիանալի է: Մենք պատրաստ կլինենք քննարկել ՌԴ հետ, թե ինչպիսին կարող է լինել նրա ավանդն այս գործում: Սակայն նման բան դեռ չկա»,-ասել է Քիրբին:

Նոյեմբերի կեսին Վիեննայում կայացավ սիրիական կարգավորման «Վիեննայի խմբի» հանդիպումների երկրորդ փուլը, որին մասնակցեցին ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի , ինչպես նաև ԵՄ և ԱՊԼ ներկայացուցիչները:

Սիրիայի գծով Վիեննայի միջազգային հանդիպման մասնակիցները որոշել են, որ երկրի կառավարության և ընդդիմության բանակցությունները պետք է կայանան ոչ ուշ, քան հունվարի 1-ին, իսկ 18 ամսվա ընթացքում Սիրիայում պետք է ընտրություններ անցնեն ըստ նոր սահմանադրության: Ռուսական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ասադի և Սիրիայի ղեկավարության ապագան կարող է որոշել միայն Սիրիայի ժողովուրդը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի իր պաշտոնակից Ջեբևրան Բասիլի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց, որ պայմանավորվածություն այն մասին, որ Բաշար Ասադը չի մասնակցի ապագա քաղաքական կարգավորմանը Սիրիայում Վիեննայի բանակցություններում չի եղել:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---