Բրյուսելի մետրոն փակվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով21 նոյեմբերի 2015 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի իշխանությունները նոյեմբերի 21-ին փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Բրյուսելում հայտարարվեց ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Հայտնի դարձավ, որ Բելգիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում: Ըստ գործակալության, իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: Ինչի հետ են կապված նման միջոցները, իշխանությունները չեն հայտնել: «Խորհուրդ բնակչությանը` խուսափեք մարդաշատ վայրերից, օրինակ, առևտրի կենտրոններից, համերգներից, այլ միջոցառումներից»,-ասվում է ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի հայտարարության մեջ: Կենտրոնի կայքում խորհուրդ է տրվել մինչև կիրակի փակել մետրոպոլիտենը: Բացի այդ, տրանսպորտի վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ մետրոյի 4 հիմնական գծերի կայարանները փակվել են «ոստիկանության կարգադրությամբ», , հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին |