24 նոյեմբերի 2006 - 18:29 AMT
Նիդերլանդների խորհրդարան է ընտրվել երեք թուրք պատգամավոր
Հոլանդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Յան Պետեր Բալկենենդեի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) պահպանեց 150-տեղանոց խորհրդարանի ուժեղագույն խմբակցությունները: Լուրջ հաջողության է հասել նոր Ազատության համար կուսակցությունը, որ գլխավորում է պոպուլիստ Գեերտ Վիլդերսը: Այն առաջին անգամ է մտել խորհրդարան, ստանալով միանգամից 9 մանդատ: Ընդ որում նրա քարոզչությունը ամբողջապես կենտրոնացած էր իսլամի քննադատության եւ օտարերկրացիների հանդեպ քաղաքականության խստացման պահանջների վրա: Իշխող կուսակցությունների կողմից կարծր մոտեցման կողմնակից էր առաջին հերթին, սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը ներկայացնող իմիգրացիայի եւ ինտեգրման հարցերի նախարար Ռիտա Վերդոնկը: Նա խոստացել է արգելել ընտրություններից հետո մահմեդական կանանց հայտնվել փողոցում փարանջայով կան գլխաշորով: Իսկ վարչապետ Բելկենենդեն համաձայն է, որ ներգաղթողներից պետք է պահանջել որոշակի պայմանների կատարում, ներառայալ պետական լեզվի իմացությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հաագայից, Նիդերլանդների խորհրդարան է ընտրվել երեք թուրք պատգամավոր` Կոշկուն Կորուսը եւ Նեբահատ Ալբայրաքը իշխող կուսակցությունից, Սադեթ Ղարաբուլութը Յան Մարտինսենի սոցիալիստների կուսակցությունից: Հոլանդիայի հայ համայնքի համակարգող Ինգե Դրոստի խոսքերով, Ղարաբուլութը ազգությամբ քուրդ է:

Հիշեցնենք, որ քրիստոնյա-դեմոկրատների եւ Աշխատանքային կուսակցության ցուցակներից դուրս էին թողնվել ազգությամբ թուրք թեկնածուները, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Հոլանդիայի թուրք համայնքը 12 թեկնածու էր առաջադրել խորհրդարան եւ պատրաստվում էր բոյկոտել ընտրությունները: Ինչ վերաբերում է Ալբայրաքին, նա սկզբում հայտարարում էր, թե ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո հրաժարվեց իր հայտարարությունից: