ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մալիի ահաբեկչությունը21 նոյեմբերի 2015 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Մալիում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նոյեմբերի 20-ին Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են: Մալիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում, որը կգործի 10 օր: «Ցավակցում ենք զոհերի հարազատներին։ Հայաստանը միասնական է միջազգային հանրության հետ՝ ահաբկչության դեմ պայքարում», - ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկչական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որն արդեն ստանձնել է պատասխանատվությունը Մալիում հյուրանոցների վրա հարձակման համար, այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին, երբ հարձակման զոհ դարձավ 13 մարդ: Կարդացեք նաև՝ Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 19 մարդ. Արտակարգ դրություն է հայտարարված Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |