Հայ ուսանողները ԵՄ բիզնես-դպրոցի համալսարաններ ընդունվելու դեպքում ուսվարձի 30%-ի չափով կրթաթոշակ կստանան

Հայ ուսանողները ԵՄ բիզնես-դպրոցի համալսարաններ ընդունվելու դեպքում ուսվարձի 30%-ի չափով կրթաթոշակ կստանան

PanARMENIAN.Net - «ԵՄ բիզնես դպրոց» համալսարանը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել Իսպանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ բակալավրիատից մինչև դոկտորական ծրագրերով: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է «ԵՄ բիզնես դպրոց» համալսարանի տարածաշրջանային ուսումնական հարցերով պատասխանատու Պաու Վալլվերդուին:

Նա տեղեկացրել է, որ 2000-ից իրենք արդեն հայ շրջանավարտներ ունեցել են, իսկ 2015-ի առանձնահատկությունն այն է, որ այս տարի դիմող ուսանողները կստանան 30% ուսման վարձի չափով կրթաթոշակ:

Վալլվերդուին ընդգծել է, որ այս համալսարանում սովորելու հիմնական և կարևոր նախապայմանը անգլերենի լավ իմացությունն է. «Մեր համալսարան կարող են ընդունվել Հայաստանի ուսումնական հաստատությունների ատեստատներով և դիպլոմներով», մեջբերում է Panorama.am-ը:

Տարածաշրջանային ուսումնական հարցերով պատասխանատուն նաև տեղեկացրել է, որ համալսարաններում վարձավճարը տարեկան 15-20 հազար եվրո է: Դիմորդները կարող են սովորել բիզնեսի, ընտանեկան բիզնեսի, սպորտի, «փիարի» մասնագիտություններով, գրում է Aravot.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---