Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն է ստեղծվել23 նոյեմբերի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Նորաստեղծ միության ծրագրերի և առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը, հահտնում է VivaCell-MTS-ի մամուլի ծառայությունը: Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն: ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը` ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու և իրականացվելու են գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրեր: Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնություններում համաշխարհային նշանակության կազմակերպությունների ներգրավմանը: Միությունն իր առջև դրված խնդիրները և նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ: «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիների ոլորտը արդեն իսկ դարձել է «առանց սահմանների» տնտեսության շարժիչ ուժը: Նոր իրականությունում հրամայական պահանջ է միավորել Հայաստանի ՏՀՏ և հարակից ոլորտի գործատուներին, հասնել աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացման, գիտության և տնտեսության միահյուսման, հաստատել ամուր տնտեսական հարաբերություններ համաշխարհային կազմակերպությունների հետ: Համոզված եմ, որ նորաստեղծ ՏՀՏ գործատուների միությունը հզոր խթան կհանդիսանա այս գործընթացներում»,-իր ելույթում նշել է ՏՀՏ Գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը: «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիները մեծ նշանակություն են ստացել ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ բիզնեսում: Ավելին, դրանց դերը օրեցօր դառնում է որոշիչ: ՏՀՏ զարգացմանը համընթաց առաջ են գալիս տնտեսության նոր ուղղություններ որոնց զարգացման գործում ՏՀՏ գործիքների կիրառումը դառնում է ոչ միայն ահրաժեշտ այլ նաև անխուսափելի: Նորաստեղծ Միությունը կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ, ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |