Նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադիր տեղադրման ժամկետը կարող է երկարաձգվել 1 տարով

Նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադիր տեղադրման ժամկետը  կարող է երկարաձգվել 1 տարով

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է փոքր և միջին ձեռնարկատերերի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքերը գնելու պարտավորությունը մեկ տարով հետաձգել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նա ասել է, որ եթե վերջնաժամկետը չերկարաձգվի, ապա մինչև հունվարի 1-ը ՓՄՁ-ները պետք է տեղադրած լինեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքեր, գրում է Tert.am-ը:

Ըստ Միրումյանի՝ մոտ 25 հազար ձեռնարկատեր այս պահի դրությամբ չունի նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարք, իսկ ավելի քան 30 հազար ՓՄՁ-ներ ներդրել են նոր համակարգերը:

2012-ին Կառավարությունը արդեն որոշել էր երկարացնել նոր տիպի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր տեղադրման ժամկետը տնտեսվարողների համար: Խոշոր բիզնեսի համար 2013թ. հունվարի 1 ժամկետը փոխարինվել է 2013թ. հուլիս 1-ով, իսկ մյուս տնտեսվարողների համար ժամկետ է սահմանվել է 2015թ. հունվարի 1-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---