Օլանդ. Ֆրանսիական ավիակիրը կաշխատի առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին23 նոյեմբերի 2015 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրի օգնությամբ այն թիրախները կընտրի Սիրիայի տարածքում, որոնց ջախջախումը թույլ կտա առավելագույն վնասը հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո: «Մենք որոշել ենք, որ կշարունակենք հարվածներ հասցնել, և դրանք առավել ինտենսիվ կլինեն: Մենք կընտրենք թիրախներ, որոնց ջախջախումը թույլ կտա առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին` մեր «Շառլ դը Գոլ» ավիակիրը կարող է հզոր հարվածներ հասցնել»,-ասել է Օլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քեմերոնը ժամանել է Փարիզ նոյեմբերի 23-ի առավոտյան Օլանդի հետ Սիրիայի շուրջ իրավիճակը և ԻՊ դեմ պայքարի միջոցները քննարկելու նպատակով: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |