ԱՎԾ. 2014-ին ՀՀ-ում աղքատությունը նվազել է 2%-ով

ԱՎԾ. 2014-ին ՀՀ-ում աղքատությունը նվազել է 2%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում աղքատների թիվը շարունակում է նվազել, և 2014-ին աղքատ է եղել բնակչության 30%-ը:

Նոյեմբերի 23-ին հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան մանրամասներ է ներկայացրել:

Մասնավորապես, աղքատության գիծ է համարվել 40.264 դրամը: Այսինքն եթե 2014-ին Հայաստանում անձը կարողացել է ամսական ծախսել է 40.264 դրամից ավելի, նա աղքատ չի համարվել:

«2014-ին 2013-ի նկատմամբ Հայաստանի տնտեսությունը աճեց 3.5%-ով, և գրանցվեց աղքատության մակարդակի նվազում 2 տոկոսային կետով։ 2014-ին աղքատության մակարդակը կազմել է 30%, այսինքն երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40.264 դրամ վերին աղքատության գիծը չեն հաղթահարել»,- հայտնել է Մարտիրոսովանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատների թիվը շարունակ կրճատվում է 2010-ից ի վեր․ եթե 2010-ին աղքատ էր բնակչության 35.8%-ը, ապա 2014-ին՝ 30%-ը: ԱՎԾ տվյալներով, 2008-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 27.6%-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---