GEO ամսագիրը դեկտեմբերյան համարում անդրադարձել է ՀՀ-ին

GEO ամսագիրը դեկտեմբերյան համարում անդրադարձել է ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման վերաբերում է Հայաստանին:

Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին՝ շեշտը հատկապես դնելով Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի և առկա կրթական ներուժի վրա, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը:

«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների և «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է .... դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում. ապագան», - գրում է հեղինակը:

Հրապարկման մեջ նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:

Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---